Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Օգոստոս / 2020


Մեր սիրելի Գասպարյան Վովան շատ պահեր է տեսել. Լիլիթ Կարապետյանն՝ իր ու սպարապետի սիրո պատմության մասին

 

Երգչուհի Լիլիթ Կարապետյանի եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի միջև եղած սիրո պատմությունը երեկվանից բուռն քննարկումների է արժանացել։ Երգչուհին պատմել է, որ կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել։ Լիլիթի խոսքով՝ իրենք պատրաստվում էին ամուսնանալ: Երգչուհին նաև նշել է, որ Վազգեն Սարգսյանի մայրը դեմ էր իրենց կապին, քանի որ մայրն ուրիշ աղջկա էր ուզում տեսնել որդու կողքին։ Իսկ սպարապետի ազգականները բավականին կոշտ էին պատասխանել: Այս պատմությանը արձագանքել են Վազգեն Սարգսյանի հարազատներն ու մերձավորները՝ կասկածի տակ դնելով երգչուհու եւ Սպարապետի սիրավեպը։

 

 АrmDaily.am—ի հետ զրույցում Լիլիթ Կարապետյանը նշեց, որ ինքը չի ասել, թե նկարներ կան ու դրանք Վազգեն Սարգսյանի մոտ են. «Մենք ժամանակ չենք ունեցել նկարվելու, չէինք մտածում, թե հետո ինչ է լինելու։ Նկարներ կլինեին շատ մեր պատկերացրած կյանքի ժամանակ»։

Կարապետյանը նշեց, որ տեսել է միայն Ծովինարի՝ Վազգեն Սարգսյանի եղբոր աղջկա գրառումը. «Մնացած գրառումները չեմ տեսել։ Ես լուրջ չեմ վերաբերում նրանց պահվածքը»։

Անդրադառնալով Անի Խաչատրյանի գրառմանը՝ երգչուհին նշեց.«Ես այդ ժամանակ 22 տարեկան էի, ինչ ճանապարհ կարող էի անցնել։ Բայց դա իրենց խնդիրն է, ես չեմ բարկանում, չի հետաքրքրում»։

Հարցին՝ ինչպե՞ս է իմացել, որ սպարապետի մայրը դեմ է իրենց հարաբերություններին, Լիլիթ Կարապետյանն ասաց, որ հենց Վազգեն Սարգսյանն է ասել.«Ոչ, թե իր մայրը դեմ էր, այլ իրավիճակն էր ներկայացնում։ Եվ վստահ էր, որ վաղը մյուս օրն ամեն ինչ ուրիշ է լինելու։ Ինքը վստահ էր ու ասում էր, որ մայրս քեզ հենց ճանաչի, հաստատ ուրիշ կերպ է մտածելու»։

Լիլիթ Կարապետյանը նշեց, որ իրենց սիրո պատմության մասին շատերը գիտեին.«Նույն մեր սիրելի Գասպարյան Վովան, ով շատ պահեր է տեսել, Գրաչովը շատ հայտնի, Տեր-Գուլանյանը, ու մնացած այն մարդիկ, ովքեր իր կողքին են եղել այդ ժամանակ, իր վարորդները, Սմբատը, ում Վազգենը Սիմբա էր անվանում, Հակոբը, ով հիմա ԱՄՆ-ում է, Մոսոն, ով մահացավ։ Սիրո վկաները շատ-շատ են, իմ սիրելի Աշոտ Աղաբաբյանը և այլք։ Իրենց ասելով չի էլի, դա էդպես ասելու բա չի։ Նախ դա իրենց գործն էլ չի։ Պատմությունը եղել է նրանը, նրա սեփականությունը, որտեղ ինքը թույլ չէր տա նույնիսկ բարեկամներից մեկը մտներ։ Ես էլ այնքան կամ իմ տեսակով ու լրջությամբ, որ բոլորը գիտեն, եթե իմ բերանից ինչ-որ բան դուրս եկավ, ուրեմն դա անհերքելի է»։

դիտվել է 74199 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից