Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Հուլիս / 2020


Երազելը վատ բան չի. Վազգեն Սարգսյանի հարազատները հերքում են Լիլիթ Կարապետյանի և նրա սիրավեպի մասին լուրը

Երեկ՝ մարտի 5-ին, լրացավ Հայաստանի ազգային հերոս եւ Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-ամյակը։ Այդ առիթով Tert.am-ը զրուցել էր երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ, որը պատմել էր իր ու սպարապետի սիրավեպի մասին։


Պատմել էր, թե որտեղ է իրեն Վազգեն Սարգսյանն առաջին անգամ տեսել, ինչպես են հանդիպել, եւ որ տարիքից է սկսվել իրենց սիրավեպը։ Ըստ նրա՝ տարիքային տարբերությունը, որը 16 տարին էր, չի խանգարել սիրավեպ սկսելուն։

Երգչուհին ասել էր, թե սպարապետի մայրը դեմ էր իրենց հարաբերություններին, քանի որ արդեն որդու համար ուներ ընտրյալ։ Նշել էր, թե միասին լուսանկարներ ունեն, սակայն այդ լուսանկարները գտնվում են Վազգեն Սարգսյանի տանը։

Լիլիթ Կարապետյանն ասում էր, թե Վազգեն Սարգսյանը դեմ չէր երգչուհուն կարիերային, եթե ողջ լիներ, կաջակցեր իրեն։

Շեշտել էր, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ամուսնացած կլինեին։

Այս հարցազրույցից մի քանի ժամ անց Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրերը ֆեյսբուքյան էջերում գրեցին, որ դա ապատեղեկատվություն է, եւ, որ իրենց տանը Լիլիթ Կարապետյանի հետ ունեցած մի լուսանկար անգամ չկա։

Եղբոր դուստր Ծովինար Սարգսյանը, մասնավորապես, գրել է.

«Հարգելով բոլորի անձնական կյանքին վերաբերող գաղտնիքները եւ զգացմունքները՝ ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ եթե հորեղբորս արխիվում լիներ գեթ մեկ նկար Լիլիթ Կարապետյանի հետ, ես հենց այս պահին այն կհրապարակեի: Տեղեկացնեմ, որ ծանոթ եմ հորեղբորս ամբողջ ֆոտո արխիվին…»:

Զարմուհին՝ Նոնա Սարգսյանն էլ գրել է.

«Ուրեմն հարգելով բոլորի իրավունքները, զգացմունքները եւ սերը՝ ուզում եմ ասել, որ պահեք ձեր երազանքները ձեր ներսում… երազելը վատ բան չի….ինչ վերաբերում ա Վազգենին, Վազգենի սիրած կինը երբեք չէր կարող ինքնառեկլամով զբաղվել՝ Վազգենի անվան հաշվին։ Էդ տեսակի կնոջ Վազգենը երբեք չէր սիրի։ Էլ չեմ խոսում, որ էդ հեքիաթները Վազգենի մահվանից հետո շաբաթական 10 անգամ լսել ենք, ու բոլորը երազանքների ժանրից էր… Իսկ տատիկս, եթե Վազգենը մի աղջկա սիրեր ու էդ աղջիկը 2 գլուխ, 10 ոտք եւ 4 ականջ ունենար, տատիկս պարելով, երջանկությամբ կընդուներ ու միայն ուրախ կլիներ։ Ու վերջում ամոթ է ԱՄՈԹ հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով»։

 

Կարդացեք նաև՝

«Վազգենը սիրահարվել էր այնպես, որ որոշել էր ընտանիք կազմել». Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրավեպի մասին

 

դիտվել է 9972 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից