Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Ապրիլ / 2020


Նոր մանրամասներ սրտաբան Լալա Հովհաննիսյանի սպանությունից

Մոսկվայում բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանին սպանել է նրա 60-ամյա ամուսինը, այս մասին հայտնում է gazeta.ru-ն: ԶԼՄ-ների տվյալներով ՝ ամուսինների 19-ամյա որդին զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ չի կարողանում բացել բնակարանի դուռը եւ զանգահարել ծնողներին։ Դեպքի վայր ժամանած իրավապահները տեսել են Հովհաննիսյանի դին։ Կողքին գտնվել է նրա ամուսինը, ով փորձել է ինքնասպան լինել։ Ինչպես պարզաբանել է մահացածի որդին, նրա հայրը կարող էր հանցագործության դիմել խանդից:

Մոսկվայի 60-ամյա բնակչին կասկածում են 47-ամյա կնոջ՝ բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանի սպանության մեջ, հայտնել Է Մոսկվայի քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով ՝ ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 2-ին Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող կնոջ բնակարանում։ Այդ օրը սրտաբանի 19-ամյա որդին՝ բժիշկ ուսանողը, տուն էր վերադարձել ուսումից հետո, սակայն նրա առաջ դուռը ոչ ոք չէր բացել։ Բացի այդ, այն կողպված է եղել ներսից։ Ծնողները նույնպես չեն պատասխանել զանգերին, ինչի կապակցությամբ երիտասարդը որոշել է դիմել ոստիկանություն։

Դեպքի վայր ժամանած իրավապահները բացել են դուռը եւ, մտնելով ներս, տեսել են Հովհաննիսյանի դիակը՝ կտրած-ծակած վերքերով, ինչպես նաեւ նրա ամուսնուն, որը արյան մեջ է եղել:

Ինչպես նշում են ԶԼՄ—ները, տղամարդը հաշվեհարդարից հետո փորձել է ինքնասպան լինել, սակայն ինքնասպանություն գործել չի հաջողվել, նրան անմիջապես հոսպիտալացրել են: Ենթադրյալ չարագործի կյանքի համար այս պահին պայքարում են բժիշկները, երբ նա գիտակցության գա, նրան կհարցաքննեն։ Նրա դեմ արդեն գործ են հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով «Սպանություն»:

Նախնական տվյալներով ՝ սպանության դրդապատճառը խանդն է եղել։ Ամուսիններն ամուսնացել են 21 տարի։

Մահացածի որդու խոսքով՝ նրա ծնողները ծանոթացել են աշխատավայրում. հայրն ավելի քան 30 տարի աշխատել է որպես շտապօգնության վարորդ։ «Նա մորիցս մեծ է եւ հաճախ խանդում էր նրան՝ նույնիսկ հիվանդների հանդեպ։ Առիթներ հորինել է անտեղի, իրականում դրա համար ոչ մի հիմք չի եղել», - պատմել է երիտասարդը քննիչներին։

Այդ նույն վարկածը հաստատում են հարևանները։ «Լավ ընտանիք էին. չեն խմել, չեն ծխել։ Բայց հաճախ էին կռվում», — հայտնել է ընտանիքի հարեւանուհի Դիանա Գոլոլոբովան ։

Նշվում է, որ Հովհաննիսյանը 20 տարվա ստաժ ունեցող սրտաբան է։ Նա ավարտել է Երեւանի բժշկական համալսարանը, որից հետո հասցրել է աշխատել մի քանի համայնքային պոլիկլինիկաներում որպես սրտաբան, ինչպես նաեւ աշխատել մասնավոր բժշկական կենտրոններում: Նախքան մահը հիվանդներին ընդունել է քաղաքի թիվ 22 պոլիկլինիկայում։

Կարդացեք նաև՝

Սպանել են հայ բժիշկ-սրտաբան Լալա Օգանեսյանին 

դիտվել է 65611 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից