Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Հունիս / 2020


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են երիտասարդին ծեծում Ամիրյան փողոցի հայտնի դալանի մեջ

Երևանում տեսախցիկը արձանագրել է 27–ամյա երիտասարդի ծեծը՝ ոստիկանության հենակետի դիմաց. վիրավորի վիրահատությունը տևել է 3,5 ժամ։

Երևանում տեսախցիկը արձանագրել է 27–ամյա երիտասարդի ծեծը՝ ոստիկանության հենակետի դիմաց. 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորութամբ:


Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում ծեծված քաղաքացուն, կենտրոնի ոստիկանները պարզել են՝ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Կ.-ն է, ով ծեծի է ենթարկվել Ամիրյան փողոցի 13 շենքի բակում՝ ժողովրդին հայտնի դալանի մեջ:

Ոստիկանները պարզել են, որ Վազգեն Կ.-ին ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Դավթյանը, ով Վազգեն Կ.-ին ծեծի ենթարկելուց հետո նրան թողել է անօգնական և «գող կատվի» նման դիմել փախուստի:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին. «Ասես թուրքը հայի վրա հարձակվեր: Նման ձևի թուրքը կհարվածեր: Մի հարվածով խփեց Վազգենին գցեց գետնին, էդքանից հետո չբավարարվելով, անընդհատ ոտքերով հարվածում էր: Լավ էր, մի 2 հոգի կարողացան բաժանել, թե չէ ճիվաղը երևի կսպաներ Վազգենին»:

Այսօր՝ մարտի 5-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Վազգենի մայրը՝ տիկին Լիլիա Քոթանջյանը, ասում էր. «3,5 ժամ է տևել վիրահատությունը և այդ Հովհաննես կոչեցյալը, ով մինչև հիմա ազատության մեջ է, խփել է Վազգենի դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին:

Կենտրոնի ոստիկանությունը գործ է նախապատրաստում, բայց չգիտես ինչու՝ մեղավորը դեռ ազատության մեջ է: Հիմա մեզ շշուկներ են հասել, որ Հովհաննես կոչեցյալը իր բարեկամների միջոցով, ովքեր իբրև թե իրավապահ համակարգում բարձր դիրքեր են զբաղեցնում, փորձում են գործը կոծկել, բայց մենք չենք լռելու՝ թե՛ ես, թե՛ երեկվանից ստրես տարած Վազգենի հղի կինը, պայքարելու ենք մինչև վերջ, որպեսզի նման փողոցային տականքը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի»:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել Վազգենի ծեծը և տեսանյութը դիտելուց հետո հասկանում ես, որ ականատեսները գույները չէին խտացնում:

դիտվել է 17321 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից