Վստրեչի Ապերի ննջասենյակի ջահի վրա «օրենքով գողերին» բնորոշ «восьмиконечник» է պատկերված (լուսանկարներ)




Ինչպես հայտնել ենք, գիշերը ոստիկանները գործողություններ են իրականացրել Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի բնակարանում և նրան պատկանող տարածքներում։
Այսօր Վարդանյանի փաստաբանական խումբը լրատվամիջոցների աշխատակիցներին ներկայացրեց բնակարանում տիրող իրավիճակն ու վնասված գույքը։
ArmDaily.am-ի թղթակիցը Վստրեչի Ապերի տան ննջասենյակում լուսանկարներ է արել, որտեղ երևում է, որ սենյակում գտնվող 2 ջահերի վրա ութանկյուն աստղեր՝ «восьмиконечник» է պատկերված։
Ութանկյուն աստղերը՝ «восьмиконечник» գողական աշխարհում ամենահայտնի դաջվածքներն են, նշանակում է, որ այդ դաջվածքի կրողը «օրենքով գող» է կնքվել: Այդ դաջվածքը արվում է գողական «սխոդկայի» ընթացքում թագադրվելուց հետո:
Եթե աստղերը դաջված են ծնկներին՝ նշանակում է, որ երբեք ծնկի չի գալու օրենքի առաջ: