Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


Մահափորձ Արմավիրի մարզում. կրակել են հայտնի գործարարի Jeep-ի վրա, հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Մահափորձ Արմավիրի մարզում. կրակել են Ռուսաստանում հայտնի գործարար, օրերս Հայաստան վերադարձած 36–ամյա տղամարդու Jeep-ի վրա. նա տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր. դեպքի վայրում էլ 14 կրակված պարկուճ։


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 5-ին, հրազենի գործադրմամբ մահափորձ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 36-ամյա Հարություն Հարությունյանն է, ով ըստ բժիշկների՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու:

Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:10-ի սահմաններում անհայտ անձը Աղավնատուն գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի 30 տան դիմաց ինքնաձիգից կրակոցներ է արձակել Հ. Հարությունյանի ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Հարությունյանը եղել է Jeep մակնիշի T 790 MB 777 RUS համարանիշի ավտոմեքենայով, որի վրա առկա են եղել կրակոցի մի քանի հետքեր:

Դեպքի վայրում էլ հայտնաբերվել են ավտոմատից արձակված մեծ քանակությամբ պարկուճներ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մամիկոնյանն ու Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ս. Մարտիրոսյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Հարությունյանը վերջերս է վերադարձել Հայաստան և նա Ռուսաստանում հայտնի գործարար է:

Ավելի մանրամասն՝ shamshyan.com

դիտվել է 11439 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից