Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Սեպտեմբեր / 2020


Միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանին՝ Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ (լուսանկարներ)

Միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյա տարելիցին։
ՀՀ և Արցախի հերոս, <<Հայրենիք>> և <<Ոսկե Արծիվ>> շքանշանների ասպետ Վազգեն Սարգսյանի անունը կրող մոտոհրաձգային բրիգադում մարտի 5-ին կազմակերպվել է խորհրդանշական միջոցառում՝ նվիրված Սպարապետի ծննդյան 61-ամյա տարելիցին: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ միջոցառմանը մասնակից զինվորականները ծաղիկներ են խոնարհել նվիրյալ հայորդու և բրիգադի բոլոր զոհված հերոսների հիշատակին:

Անդրադառնալով Վազգեն Սարգսյան մարդու, զինվորականի, պետական ու ազգային գործչի կերպարին՝ բանակի հրամանատարը բարձր է գնահատել նրա առանցքային դերակատարումը մեր համազգային խնդիրների կատարման համատեքստում՝ նշելով, որ մեծ հայի օրինակը ուղենշային պետք է լինի նաև մերօրյա հայրենյաց պաշտպանների համար:

Իր ելույթում զորամասի հրամանատարը խոստովանել է, որ այսօր էլ մարտական ու գաղափարադաստիարակչական պատրաստության ամենօրյա աշխատանքները կազմակերպելիս դիմում են Սպարապետի օգնությանը՝ նրա գաղափարներով մոտիվացնելով անձնակազմին և մղելով վերջիններիս նոր ծառայողական արարումների:

Վազգեն Սարգսյանի ծննդյան հերթական տարելիցին նվիրված միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր շարանցումով:

դիտվել է 26278 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից