Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Ապրիլ / 2020


Չհամակարգված պայքար՝ Գլենդելի ընտրություններում. Ով կդառնա քաղաքապետ

 «Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 3-ին տեղի են ունեցել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի ընտրությունները, որոնց մասնակցել են 8 թեկնածուներ, որոնցից 5-ը՝ հայազգի և 3-ը՝ օտարազգի: Քաղաքային խորհուրդը կազմված է հինգ անդամներից, և ըստ ընդունված կարգի՝ քաղաքապետ է դառնում առավել ձայներով անցած խորհրդի անդամը:

Լոս Անջելեսի արհմիությունների ներկայացուցիչ Ստեփան Հովակիմյանը մեզ տեղեկացրեց, որ ընտրությունների նախնական արդյունքով առավել շատ ձայներ է ստացել Փաուլա Դիվայնը՝ 8755, հայազգի Արտաշես Արդի Քասախյանը, ով քաղաքապետարանի քարտուղարն է, ստացել է 7514 ձայն, իսկ երրորդ տեղում է Դան Բրոտմանը՝ 6818 ձայն։

Այսպիսով, հայ թեկնածուների չհամակարգված և իրար դեմ գործելու արդյունքում Գլենդելի քաղաքապետի պաշտոնը կանցնի Փաուլա Դիվայնին: Գործող քաղաքապետ Արա Նաջարյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա ապրիլի վերջին-մայիսի սկզբին»: 

դիտվել է 6206 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից