Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Դեկտեմբեր / 2020


Զոհրաբ Մնացականյանը 9 ամսում ստացել է մոտ 15 000 ԱՄՆ դոլար պարգևավճար


ՀՀ ԱԳՆ-ում 2019 թվականին ստացել են 325 192 098 ՀՀ դրամ՝ մոտ 680 000 ԱՄՆ դոլար, պարգևավճար։ Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը, հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Նշվում է, որ 2019 թվականին պարգևավճարներ ստացել են նախարարության կենտրոնական ապարատում աշխատող բոլոր աշխատակիցները՝ 321 հոգի։


ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը պարգևավճար չի ստացել, աշխատավարձն էլ կազմել է 693 896 ՀՀ դրամ։ Ապրիլի 1-ից սկսած Մնացականյանի ամսական եկամուտը կազմել է 1 500 000 ՀՀ դրամ, որից մոտ 700 000 ՀՀ դրամն աշխատավարձ, մոտ 800 000 ՀՀ դրամն էլ՝ պարգևավճար։ Զոհրաբ Մնացականյանը 9 ամսում ստացել է մոտ 7 200 000 ՀՀ դրամ՝ մոտ 15 000 ԱՄՆ դոլար պարգևավճար։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալների աշխատավարձը մինչև 2019-ի թվականի ապրիլի 1-ը եղել է մոտ 500 000 ՀՀ դրամ, պարգևավճար չեն ստացել։ Ապրիլից սկսած փոխնախարարների ամսական եկամուտը եղել է մոտ 1 100 000 ՀՀ դրամ, որից մոտ 500 000 ՀՀ դրամն՝ աշխատավարձ, մոտ 600 000 ՀՀ դրամն էլ՝ պարգևավճար։ ԱԳ փոխնախարարներից յուրաքանչյուրը 9 ամսվա ընթացքում ստացել է մոտ 5 400 000 ՀՀ դրամ՝ մոտ 11 000 ԱՄՆ դոլար, պարգևավճար։


ԱԳՆ աշխատակիցներին տրամադրված պարգևատրումների գումարի 30 130 552 ՀՀ դրամը հատկացվել է «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման ֆոնդ»-ից ՝ 2018-ի երկրորդ կիսամյակի հաշվետվությունների հիման վրա, 264 974 212 ՀՀ դրամը՝ «2019-ի բյուջեով հատկացված պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների ֆոնդ»- ից, 30 087 334 ՀՀ դրամն էլ՝ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման ֆոնդ»-ից՝ 2019-ի առաջին կիսամյակի հաշվետվությունների հիման վրա։

Հիշեցնենք, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն թաքցնել պետական բյուջեից ստացած պարգևավճարների չափի մասին տեղակատվությունը ԶԼՄ-ներից և հասարակությունից։

Analitik.am

դիտվել է 2462 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից