Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


Սերժ Սարգսյանին աջակցելու համար «Դերժավայի Արկադի» ընկերությունում ստուգումնե՞ր են սկսվել. ընկերությունից լռում են, ՊԵԿ-ից՝ հերքում

 

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի «Դերժավա-Ս» ընկերությունում ստուգումներ են սկսվել։

Ստուգումները սկսվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից հետո, որին ներկայացել եւ իր աջակցությունն էր հայտնել Արկադի Համբարձումյանը՝ իր բազմաթիվ աշխատակիցների հետ։


Մեզ հետ զրույցում ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանն ասաց, որ նշված ընկերությունում վերջին անգամ ստուգում իրականացվել է նախորդ տարի. «Ընկերությունում ստուգում իրականացվել է վերջին անգամ մեկ տարի առաջ :Դա եղել է ընթացիկ ստուգում , որը ՊԵԿ-ն իրականացնում է ստուգումների համապատասխան ընթացակարգով: Այս պահի դրութամբ նոր ստուգում չկա այդ ընկերության հետ կապված»։

Մենք կապ հաստատեցինք նաև «Դերժավա-Ս» ընկերության հետ, սակայն ընկերության աշխատակիցը, ով պատասխանել էր մեր զանգին նշեց, որ մեր հարցի հետ կապված որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրել, նաև չցանկացավ պատասխանատու որևէ անձ հեռախոսահամար փոխանցել, նշելով, որ այդ պահին տեղում որևէ ատասխանատու անձ չկա։ Նա նաև առաջարկեց հեռախոսահամար թողնել, որպեսզի հնարավոր լինի հետադարձ կապ հաստատել, սակայն ընկերությունից մեզ հետ որևէ մեկը կապ չհաստատեց։

դիտվել է 18735 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից