Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Հուլիս / 2020


Ձայնային ազդանշանով հետապնդել է դատախազին. պայթուցիկ է նետել մեքենայի վրա

Անձին մեղադրանք է առաջադրվել՝ դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և նրա գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար

Անձին մեղադրանք է առաջադրվել՝ դատախազի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի և նրա գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ քաղաքացին դժգոհ լինելով իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով իրականացված վարչական վարույթով կայացված որոշումից, իր համար բարենպաստ որոշում կայացնելու պահանջով սպառնացել է սպանել ոստիկանության աշխատակցին և նրա երեխային:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) հոդվածի 1-ին մասով:

Այնուհետև, քաղաքացին 2020 թվականի հունվարի 29-ին, հանդիպել է վերը նշված քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի հետ և դրսևորելով ագրեսիվ պահվածք ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելով` դժգոհել է նախաքննության օբյեկտիվությունից:

2020 թվականի փետրվարի 1-ին` ժամը 18:30-ի սահմաններում, նա կրկին գնացել է դատախազություն և ավտոկայանատեղիում հանդիպել է դատախազին ու նույն պատճառով սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին, ապա իր մեքենայով ձայնային ազդանշաններով հետապնդել է դատախազության բակից ավտոմեքենայով հեռացող դատախազին, կտրուկ արգելակել է դատախազի ավտոմեքենայի դիմաց, հարկադրաբար կանգնացրել նրան, որից հետո փորձել, բայց չի կարողացել բացել ավտոմեքենայի փակված դռները և պտուտակահանով հարվածներ է հասցրել դռան ապակուն և հեռացել:

Նշված դեպքերից հետո, 2020 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, նա դատախազի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ, կրկին գնացել է դատախազության շենքի մոտ և իր հետ նախապես վերցրած՝ ինքնաշեն եղանակով պատրաստած պայթուցիկը նետել վերջինիս պատկանող ավտոմեքենայի դիմապակու վրա՝ վնասելով այն։

Ներկայացված առերևույթ հանցագործություններ կատարած անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 15575 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից