Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ԱԱԾ-ին և Հանրային հեռուստաընկերությանը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը:

Նա պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները եւ փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:

Հայցը ներկայացվել է մարտի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:

 

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հետ զրույցում Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը ասել է, որ հայցի պատճառն այն է, որ հունվարի 30-ին Հ1-ի լուրերի գլխավոր թողարկման ընթացքում Արամ Օրբելյանի վերաբերյալ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ. «Ռեպորտաժի ժամանակ նշվել է, թե Արամ Օրբելյանը 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել Սահմանադրական դատարան: Դա իրականությանը չի համապատասխանում»:

Հարցին՝ ԱԱԾ-ին ինչո՞ւ են դատի տվել, Բեգլարյանը պատասխանել է.

«Եթե հավատանք լուրերի հրապարակմանը, ԱԱԾ-ն նշված տեղեկատվության սկզբնաղբյուրն է»:

Փաստաբանի խոսքով՝ պահանջում են ե՛ւ հերքում, ե՛ւ յուրաքանչյուր պատասխանողից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:

Իսկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվակ­ան եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը, կայքի զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք զրպարտություն համարում է Օրբելյանի ՍԴ այցելելու մասին ռեպորտաժը, պատասխանել է.


«Մենք հղում ենք արել մեր աղբյուրի՝ ԱԱԾ-ի վրա: Մենք անանուն ու անհասցե աղբյուրներով չենք գրել: Ողջ մամուլը լցված է անանուն աղբյուրներով: Եթե Օրբելյանը խնդիր ունի, թող գնա ԱԱԾ-ի հետ պարզի»:

 

Ամբողջական նյութը՝ armtimes.com սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 6466 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից