Երևան
30 / Մարտ / 2020


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում Օշականցի Գևորիկին (լուսանկարներ)

Արագածոտնի մարզի ոստիկանները բերման են ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Գևորգ Մելքոնյանին՝ Օշականցի Գևորիկին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերման է ենթարկվել Հայաստանի քննչական կոմիտեում քննվող ինչ-որ քրեական գործի շրջանակում, քանի որ քննիչը բազմաթիվ անգամ ծանուցագրեր է ուղարկել նրան՝ որպես վկա ներկայանալու քննչական կոմիտե, սակայն հրաժարվել է, ինչի համար էլ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ նրան բերման ենթարկել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

դիտվել է 37823 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից