Ինչու է բերման ենթարկվել Օշականցի Գևորիկը. աղմկահարույց գործը նոր ընթա՞ցք է ստանում

Քիչ առաջ armtimes.com-ը հայտնեց, որ այսօր առավոտյան Աշտարակի ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ անունով հայտնի Գեւորգ Մելիքյանին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում էլ նաևս մեկ անգամ հարցաքննվել է՝ ամենայն հավանականությամբ՝ որպես վկա:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով շոշափվում էր նաև Օշականցի Գևորիկի անունը:
Ինչպես հայտնի է, 2017 թվականի մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ մահափորձ է իրականացվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ: Ավելին, հրապարակվեց այն մասին, որ մայիսի 8-ին անձամբ Դոն Պիպոն կասկածել էր իր դեմ նախապատրաստվող սպանության վերաբերյալ եւ այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին: Նույն օրը սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել էին Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Վազգեն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել էին նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, Արտակ Այվազյանը:
Հարկ ենք համարում հիշեցնել նաև, որ Օշականցի Գևորիկի անունը շրջանառվում էր նաև այլ գործի շրջանակներում. որ դեռևս 2018 թվականի հուլիսի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի շարք «օրենքով գողերի» բնակարաններում: Նրանց թվում էր նաև Օշականցի Գևորիկը, ում բնակարանից հայտնաբերվել էին կանեփի թփեր:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր armlur.am կայքում։