Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հունիս / 2020


Ինչ կապ ունի բանտապետը Վահագն Աբգարյանի ծեծկռտուքի հետ. նոր մանրամասներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի ծեծի գործով:

Քրեակատարողական ծառայության պաշտոնական հայտարարությունից պարզ է դառնում, որ Վահագն Աբգարյանի ծեծը կազմակերպվել է արտերկրում բնակվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձի կողմից, մինչդեռ իրականում այս գործով այլ պատկեր է:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա ծեծի գործի հետեւում կանգնած են Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձինք: Մասնավորապես, Վահագն Աբգարյանին իր խցից դուրս են հանել եւ ծեծել են քրեակատարողական հիմնարկի այլ վայրում:

Լուրեր կան, որ ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանը քրեական հեղինակությանն իր խցից հանելու գործընթացից անձամբ տեղյակ է եղել: Իսկ որո՞նք են պատճառները. մեր տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանը բանտում պարբերաբար մի կալանավորի է ծեծել, ինչի արդյունքում էլ ՔԿՀ ղեկավարությունը Աբգարյանին դուրս հանել է տվել խցից ու հենց կալանավորների միջոցով մի լավ դաս տվել:

Իսկ, ահա, Քրեակատարողական ծառայությունն այս միջադեպը որակել է քրեական ենթամշակույթի դեմ պայքար: Ահա թե ինչպես են կալանավայրում պայքարում քրեական տարրերի դեմ՝ ծեծով, ինչը ընդունված նոր օրենքով նախատեսված չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 8074 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից