Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


Բաց ռեժիմից մինչեւ պայմանական․ ԱԱԾ-ն ու Ալրաղացի Լյովիկի գործով գործարքը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ ՀՀ իրավապահները սպասում են Ռուսաստանի պատասխանին՝ Ալրաղացի Լյովիկ մականունով նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանին ՀՀ-ին հանձնելու վերաբերյալ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա դեմ ցուցմունք տված անձինք իրավապահների հետ գործարքի արդյունքում հայտնվել են ազատության մեջ: ԱԱԾ-ն առաջինը հարցաքննել է գործով մեղադրյալ, կալանքի տակ գտնվող «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի հիմնադիր Արա Կարապետյանին, որը առավել հայտնի է Կոշիկի Արա անունով:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ալրաղացի Լյովիկի գործով 10 դատապարտյալները, ըստ էության, համագործակցել են ԱԱԾ-ի հետ, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն փոխադարձաբար նպաստել է նրանց պատժի կրման հարցում: Ալրաղացի Լյովիկի գործով դատապարտյալ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանը դուրս է եկել կիսաբաց ռեժիմ. ամենայն հավանականությամբ, այդպես է նաեւ Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի պարագայում:

Մյուս մեղադրյալները պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ այս գործով դատապարտյալ Հովհաննես Նազարյանը 2017 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մահացել է: Ստացվում է, որ այս գործով 10 դատապարտյալներից մեկը մահացել է, իսկ, ահա, 9-ը դատապարտյալ հայտնվել են ազատության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7399 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից