Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Դեկտեմբեր / 2020


Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է

Հայաստանում կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ միակ պացիենտի վիճակը լավ է, նա ջերմություն չունի։ «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն էլ գանգատներ չունեն:

«Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք հատուկ պայմաններում են բնակվում այս օրերին, նույնպես իրենց լավ են զգում: Հյուրանոցում մեկուսացվածները ևս 12 օր կմնան Ծաղկաձորում, կորոնավիրուսի թեստ կանցնեն երկու անգամ, եթե այդ թեստերն էլ բացասական լինեն, նրանց կճանապարհենք տուն»,- «Ազատության» հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս պահին փետրվարի 28-ի Թեհրանի չվերթով Երևան եկած քաղաքացին մնում է կորոնավիրուսի միակ վարակակիրը։ «Զվարթնոց» օդանավակայանում խիստ հսկողության տակ են հատկապես Հռոմի և Միլանի չվերթները:

«Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր 69 ուղևորները ստուգվել են»,- տեղեկացրեց «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։ Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ որոշ նշաններ է ունեցել. - «Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»:

Արդյոք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Միլանից ժամանածներից շատերը բժշկական դիմակներով էին, պատմեցին, որ ջերմաչափվել, ստուգվել են, իսկ Իտալիայում չնայած վարակի տարածմանը, խուճապ չկա. - «Միլանում ավելի թեթև վիճակ էր, քան այստեղ, մարդիկ ընդհանրապես բանի տեղ չէին դնում, ինչ-որ մասկաներով չէին, պատրաստված չէին», - պատմեց ժամանածներից մեկը:

Մյուսն էլ հավելեց. - «Խուճապ չկար, բայց գնալն ամեն մեկի ընտրությունն է»:

Երրորդն էլ նկատեց. - «Այստեղ ավելի շատ մասկեքով մարդիկ կան, քան այնտեղ, լուրջ եմ ասում: Պռոստը մենք դրել ենք, որ այստեղ հանկարծ վարակ չբերենք, բայց մենք ստուգված ենք լրիվ»:

Ռիսկային մյուս երկրից՝ Իրանից այս պահին ուղիղ չվերթներ չկան, կառավարությունը ժամանակավորապես ու մասամբ փակել է օդային ու ցամաքային սահմանը մինչև մարտի 10։ Այսօր էլ գործադիրից տեղեկացրին սահմանափակումը ևս երկու շաբաթով՝ մինչև մարտի 24 -ը երկարաձգելու մասին։ Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար նախկինում բացառություն էր արվել, նոր որոշմամբ նրանք էլ չեն կարող մուտք գործել Հայաստան:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարակի հաղթահարման հարցում լավատես է, քանի որ, ինչպես ֆեյսբուքյան լայվում է շեշտել, գարնանային տաք եղանակի շնորհիվ շնչառական վարակները նահանջում են, վիրուսները՝ ոչնչանում։

azatutyun.am

դիտվել է 42025 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից