Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Օգոստոս / 2020


Թուրքական լրատվամիջոցին հիացրել է կորոնավիրուսի կարանտինի հայկական տարբերակը

Թուրքական «NTV» հեռուստաընկերության կայքը անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցում մեկուսացնելուն։

«Հայաստանում կորոնավիրուսի դեմ 5 աստղանի կարանտին» վերնագրով նյութում նշվում է, որ, ի տարբերություն այդ վիրուսով վարակվածների նկատմամբ որոշ երկրներում խտրական վերաբերմունքին, Հայաստանն այլ մեթոդ է կիրառում:

«Այն դեպքում, երբ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողները նույնիսկ բռնության են ենթարկվում, Թուրքիայի հյուսիս-արևելյան հարևան Հայաստանը այլ կերպ է վարվում։ Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է հիվանդի հետ շփում ունեցած և կարանտինի տակ վերցված անձանց տեղավորել 5 աստղանի հյուրանոցում։ Նրանց բոլոր կարիքներն ապահովվում են»,-ասվում է հրապարակման մեջ։

Լրատվամիջոցը նյութին կից հրապարակել է հյուրանոցի համարների լուսանկարները։

Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Ն. Փաշինյանի տարածած տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են սպասարկում մեկուսացված քաղաքացիներին:

regionmonitor.com

դիտվել է 19511 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից