Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Հոկտեմբեր / 2021


Զորավարժություններին երկրորդ անգամ չներկայացած պահեստազորայինները կտուգանվեն 50 հազար դրամով

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր ԱԺ-ին երկրորդ ընթերցման ներկայացրեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նա հայտնեց, որ այս ընթացքում նախագծի վերաբերյալ պատգամավորներից առաջարկներ չեն եղել, այն դեպքում, երբ առաջին ընթերցման ժամանակ հնչեցին բազմաթիվ առաջարկներ տուգանքի չափն ավելացնելու վերաբերյալ։

Նախագծով սահմանվում է, որ երբ պահեստազորայինը ծանուցում է ստացել այն մասին, որ պարտավոր է ներկայանալ զորավարժություններին կամ ուսումնամարզական հավաքներին, բայց առանց որևէ հիմնավոր պատճառի չի կատարել նշված պահանջը, ապա նրա նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք։

Փոփոխություններով առաջարկվում է զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը սահմանել 30.000 դրամ՝ նախկինում եղած 20.000 դրամի փոխարեն: Եթե մեկ տարվա ընթացքում պահեստազորայինը երկու անգամ հրաժարվի ներկայանալ զորավարժություններին, ապա տուգանքը կավելանա մինչև 50 հազար դրամ:

 

դիտվել է 34619 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից