Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, այնուհետև Բրազիլիա և Արգենտինա

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:


Մարտի 4-ին Աննա Հակոբյանն ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով ՀՀ վարչապետի տիկինը կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), որտեղ նախատեսվում է ԱՄՆ առաջին տիկին Մելանյան Թարմփի ելույթը։ կհանդիպի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի օգնական Բրոք Բիերմանի հետ:

Նույն օրը Վաշինգտոնի ազգային տաճարում Աննա Հակոբյանը ներկա կգտնվի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված մեծ համերգին: Մարտի 6-ին Բրազիլիա այցի ընթացքում՝ այդ երկրի մայրաքաղաքում, Աննա Հակոբյանը կհանդիպի երկրի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին:

Նույն օրը երեկոյան արդեն Սան Պաուլո քաղաքում Աննա Հակոբյանը կհանդիպի Բրազիլիայում ՀՀ Պատվավոր հյուպատոս Հիլդա Բուրմայային։

Մարտի 7-ին Բուենոս Այրեսում Աննա Հակոբյանը հանդիպում կունենա Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանեշի հետ: Նույն օրը երեկոյան վարչապետի տիկինը կվերադառնա Երևան։

դիտվել է 5601 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից