Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Հոկտեմբեր / 2021


Քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն

Երեկ՝ մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած Toyօta Camry մակնիշի 35 ԼQ 015 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Էլարի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 11-ամյա Սյուզաննա Բ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխայյն տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որից հետո ահազանգել է ոստիկանությանԿոտայքի բաժին։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Գրիգորյանն աշխատում է Աբովյանի քաղաքապետարանում՝ քաղաքաշինության բաժնում՝ որպես 2-րդ կարգի մասնագետ, իսկ վրաերթի եթնարկված երեխան սովորում է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցում։

Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

դիտվել է 6415 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից