Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
12 / Օգոստոս / 2020


ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ГАЗель-ը կողաշրջվել է. կա 12 վիրավոր

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են մարդատար ГАЗель-ը, Mercedes-ը, Mitsubishi Pajero-ն. ГАЗель-ը կողաշրջվել է. կա 12 վիրավոր։

Մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:19-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երևան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել է:

Վթարի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Կ. Աբելյանը:

 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ավտոմեքենաները քաղաքացիների օգնությանբ դարձի բերվեցին և քարշակով տեղափոխվեցին անվտանգ վայր:

Օպերատիվորեն ժամանել են նաև Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ և սանմաքրման բաժնի աշխատակիցները, ովքեր ճանապարհը մաքրեցին:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել ավտովթարը։

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 8017 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից