Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Հոկտեմբեր / 2022


Սուրեն Պապիկյանի գործով մեղադրյալ ԱԱԾ պաշտոնյան Սերոբ Հարությունյանն է

ՀԺ-ի տեղեկություններով՝ ԱԱԾ պաշտոնատար անձը, որին մեղադրանք է առաջադրվել Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տվյալները հրապարակելու գործով, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման եւ վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանն է:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարությունյանը ԱԱԾ-ում աշխատանքի էր անցել այս տարվա հունվար ամսին: Ավելի վաղ նա աշխատել է Կոտայքի մարզի ոստիկանապետի պաշտոնում, եղել է նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը:


Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն այսօր հայտարարեց, որ Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ պաշտոնատար անձի: Նրա լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

դիտվել է 4742 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից