Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Սեպտեմբեր / 2020


Աբովյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

 

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, այս մասին տեղեկանում ենք «Աբովյան, իմ քաղաք» ֆեյսբուքյան էջից:


«Մարտի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղ է գտել հաղորդագրություն այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով։

Այս պահին չեմ անդրադառնում մեղադրանքի առաջադրման ընթացակարգային ու բովանդակային խնդիրներին, որոնք, «մեղմ ասած», խիստ վիճահարույց են իրավունքի, տրամաբանության ու բանականության տեսանկյունից, և միայն հարկ եմ համարում տեղեկացնել իմ սիրելի Աբովյանցիներին, որ որպես Աբովյան համայնքի ղեկավար ես երբևէ որևէ հանցանք չեմ գործել, երբեք համայնքի շահերին հակառակ չեմ գործել, իսկ առաջադրված մեղադրանքում էլ ինձ մեղավոր չեմ ճանաչել։

Ցանկանում եմ նշել նաև, որ որպես «դարի հանցագործություն» ներկայացված դեպքն իրականում վերաբերում է Աբովյան համայնքում անկախությունից հետո առաջին անգամ կատարվող բազմաբնակարանային բնակելի շենքերի շինարարության հետ կապված աննշան մի դրվագի։ Ընդ որում, այդ շինարարությունը կատարվում է բացառապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ դրա ավարտին նախատեսվում է լուծել Աբովյանի շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիրները։

Ես դեռևս հակված եմ կարծելու, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է և գործի քննությունը դատախազական նույն պատշաճ հսկողության ներքո մինչ դատական վարույթում կհանգի իր տրամաբանական ու վերջնական ավարտին։ Սակայն, եթե պարզվի, որ տեղի ունեցածը որևէ մեկի դիտավորության կամ դառը կյանքի հետևանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած «նեղվածության» փարատման միջոց է, ապա խոստանում եմ մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի այդ անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ դա կարող է ինձանից պահանջել։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց՝ ընկերներիս, բարեկամներիս, ընտրողներիս, աբովյանցիներիս, ովքեր հավատում են իմ անմեղությանը և շարունակում են վստահել ու աջակցել ինձ։ Վստահեցնում եմ ձեզ, որ ես պատրաստակամ եմ մինչև վերջ պայքարելու մեր համատեղ նպատակների համար ու արդարացնելու այն վստահությունը, որն ինձ տվել են իմ համաքաղաքացիները»:

 

դիտվել է 4379 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից