Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Նոյեմբեր / 2022


Կորոնավիրուսի կանխարգելման եւ վերահսկման նպատակով ՊՆ-ում անցկացվել է քննարկում. տրվել են հստակ հանձնարարականներ

Մարտի 2-ին, 2020թ. պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները:


ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաների, զորամիավորումների, միավորումների և կենտրոնական ենթակայության զորամասերի բժշկական ծառայությունների պետերի, ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի պետի և ռազմաբժշկական զորամասերի (հաստատությունների) հրամանատարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցության ընթացքում ներկայացվել է 2018 և 2019 թթ. զինված ուժերում հիվանդացության համեմատական վերլուծությունը, զինված ուժերում առկա համաճարակային իրավիճակը, ռազմաբժշկական ծառայության ձեռքբերումներն ու առկա խնդրահարույց հարցերը, քննարկվել են դրանց լուծման ուղիները, տրվել համապատասխան հանձնարարականներ:

Ոլորտի պատասխանատուներին ներկայացվել են 2020թ.-ին ռազմաբժշկական ծառայությանն առաջադրված խնդիրները, հեռանկարային զարգացման ուղիները:

Տարածաշրջանում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների կատարման և վերահսկման նպատակով անցկացվել է համատեղ քննարկում, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ:

դիտվել է 69324 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից