Վարդան Հարությունյանը նոր պաշտոն է ստացել

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանն այսօր նոր պաշտոն է ստացել «Գազպրոմ» ՀԲԸ-ում։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Միշա Հարությունյանը հաստատեց տեղեկությունը:
Նա նշեց, որ Վարդան Հարությունյանը նշանակվել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահի տեղակալ Ելենա Բուրմիստրովայի խորհրդական․ «Ելենա Բուրմիստրովան զբաղեցնում է նաև «Գազպրոմ»-ի դուստր ընկերության՝ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Վարդան Հարությունյանը զբաղվելու է արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող հարցերով», - մանրամասնեց Միշա Հարությունյանը։
Նշենք, որ Վարդան Հարությունյանը տարիներ շարունակ աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում (նախկինում՝ «ՀայՌուսգազարդ»), ղեկավարելով ընկերությունը 2010-2016 թվականներին: Մինչ այդ զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնաը, իսկ 2002–2009թթ. ղեկավարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը:
2000–2002 զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրենի պաշտոնը, 2002–2009թթ․ եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն, 2009-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով, 2010–2011-ը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, 2011-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ—ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն, 2014–2016թթ․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ—Գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ: 2016թ. հոկտեմբերի 8-ից՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ, 2018թ․ իշխանափոխությունից հետո՝ մայիսի 17-ին, ազատվել է պաշտոնից։