Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Հոկտեմբեր / 2020


Կորոնավիրուսով վարակման դեպքերի 98%-ը բուժվում է. Արմեն Մուրադյան

«Ես շատ ավելի օպտիմիստական եմ տրամադրված: Այո, կան ծայրահեղ ծանր դեպքեր, մահացու դեպքեր: Նշվում է, որ հիվանդների թիվը հասել է 8,000-ի, իսկ մահվան դեպքերը` 180, և պարզ հաշվարկով կարելի է նշել, որ 98%-ը բուժվում է` ճիշտ մոտեցման դեպքում: Համոզված եմ, որ մեր առողջապահական մարմինները, բուժական հաստատությունները պատրաստ են այդպիսի պատասխանատվություն ստանձնելու, իսկ գործիքակազմ կիրառելու կարիք կա. գործիքակազմ կիրառել չի նշանակում, որ սարսափելու կարիք կա»,- այս մասին 1in.am-ի եթերում ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան` անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման քայլերին:

Նրա խոսքով` եթե սահմանափակում են մուտքը կամ իզոլացնում են, համապատասխան ուղեգիրն են տալիս ստուգումներն անցնելու համար, պետք է ըմբռնումով մոտենալ և ենթարկվել:

«Պետք է հնարավորինս խուսափել նախ` դրսից եկած ջերմող հիվանդների հետ շփումից, սերտ կոնտակտներից` գրկախառնություններից, համբույրներից, որոնցով հագեցած է մեր հասարակությունը: Նման իրավիճակում պետք է զսպվածություն լինի: Կարելի է ձեռքի տակ ունենալ հակասեպտիկներ, որով կցուցաբերենք զգոնություն»,- իր խոսքում նշեց Արմեն Մուրադյանը:

Իսկ այն հարցին, թե բուժում չկա, և այնուշ գտնելու դեպքում տխուր պատկեր է սպասվում աշխարհին, Մուրադյանը պատասխանեց.

« Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 98%-ը բուժվում է: Սա արդեն իսկ մեծ ցուցանիշ է, որ այդ բուժումը կա, սակայն չկա ծագումնապատճառաբանական բուժումը: Եվ ըստ ապացուցողական բժշկության սկզբունքների` եթե ասվում է` չկա բուժման եղանակ, չի նշանակում, որ դա անբուժելի է: Գրիպից մահացությունը շատ ավելի բարձր ցուցանիշների է հասնում»:

medmedia.am

 

դիտվել է 17892 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից