Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Ապրիլ / 2020


Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3053- ի, կորոնավիրուսը թափանցել է Հայաստան


Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3053- ի: Դրա պատճառով մահացությունը նվազում է. վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է մահվան 44 դեպք. 42՝ Չինաստանում, 1՝ Հարավային Կորեայում եւ 1՝ ԱՄՆ-ում:

Ինչ վերաբերում է հիվանդացությանը՝ աշխարհում արդեն վարակման հաստատված 89 077 դեպք կա, մեծ մասը՝ Չինաստանում: Կորոնավիրուս է հայտնաբերվել աշխարհի 68 երկրում, այդ թվում՝ Հայաստանում. մեր երկրում առաջին դեպքն ախտորոշվել մարտի 1-ի լույս գիշերը: Պացիենտը Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդ է: Նրա հետ շփված բոլոր մարդիկ 2 շաբաթով մեկուսացվել են Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցում։

Ըստ worldometers.info/coronavirus/-ի տեղեկությունների՝ Իրանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 54 դեպք եւ վարակման 978 դեպք: Մահացությամբ Իրանն այսօր աշխարհում երկրորդն է, իսկ հիվանդացությամբ՝ երրորդը:

Վերջին մեկ օրում Հարավային Կորեայում գրանցվել է վարակման 476 նոր դեպք: Հիմա այնտեղ գրանցված է 4212 պացինետ եւ մահվան 22 դեպք:

Իտալիայում գրանցված է վարակման 1701 դեպք եւ կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբի հետեւանքով մահվան 41 դեպք:

Աղբյուր.med.news.am

դիտվել է 9052 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից