Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


«Ես պնդում եմ, որ ոչ 2008-ին, ոչ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէ». Քոչարյանի պաշտպան

news.am գրում է.  «Մարտի 1»-ի գործ գոյություն չունի. կա մի մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս, հետեւաբար, «մարտի 1»-ի գործի շրջանակներում կան բազմաթիվ դատավճիռներ, այդ գործի շրջանակներում քննվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Մարտի 1»-ի գործը շարունակվում է քննվել տարբեր դրվագներով, իսկ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը ընդհանրապես 10 զոհերի եւ վիրավորների մասին չէ:


«Այս գործով, ըստ էության, մենք տեսնում ենք երկու գործողություն. 2008-ի փետրվարի 23-ին բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպումը եւ մարտի 1-ի արտակարգ դրության հրամանագիրը: Մնացածը, ինչ ասում են, օրինակ, զորքեր օգտագործել, չօգտագործել, դրանք կատեգորիաներ են, որտեղ չի ասվում, թե ինչ է արել պարոն Քոչարյանը: «Զորքեր օգտագործելը» գործողություն չի, պետք է ասել՝ հրամայել է տեղակայել այստեղ: Չկա նման որեւէ ձեւակերպում:

Այս գործը 10 զոհերի մասին չէ, զոհերն ու վիրավորների մասին չի այս գործը, նաեւ սա կապ չունի նախագահական ընտրությունների օրինականության հետ»,-ասաց պաշտպանը:

Նա տեսանյութ ցուցադրեց, որտեղ ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարում է, որ սխալ է պնդում անել, թե ՀՔԾ-ն ասում է, որ ընտրությունները 2008-ին կեղծվել են, քանի որ դրանք քաղաքական հայտարարություններ են: «Մեղադրանքը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի կողմից այդ 10 անձանց սպանելու ցուցում տալու կամ այդ սպանությունները կազմակերպելուն»,-ասում է Սասւն Խաչատրյանը:

Արամ Օրբելյանը հայտարարեց, որ այս գործը հեռանկար չունի. «Երբ տուժող կողմի փաստաբանները, դատախազները հայտարարում են, թե տեսեք՝ ինչ ապացույցներ ցույց կտանք, այդ ապացույցները կարեւոր չեն, որովհետեւ խոսքը զոհերի, վիրավորների մասին չէ: Այդ ապացույցները կարեւոր կլինեին, եթե քննարկեինք այն, որ, ենթադրենք, ինչ-որ մեկը ինչ-որ մեկին հրաման է տվել սպանել»:

Օրբելյանը անդրադարձավ նաեւ քրեական օրենգրքի 300 եւ 300.1 հոդվածներին եւ դրանց տարբերությանը. «2008-ին ունեինք քրեական օրենսգրքում մի հոդված, որը կոչվում էր «պետական իշխանությունը յուրացնելը» (300), իսկ այսօր կա երկու հոդված՝ «իշխանությունը յուրացնելը» եւ «սահմանադրական կարգը տապալելը» (300.1): 2008-ին «սահմանադրական կարգը տապալելը» վերնագրով հոդված չի եղել քրեական օրենսգրքում: Այս հոդվածն ուժի մեջ է մտել 2009-ի մարտի 18-ին: Եթե մարդուն հնարավոր լինի X հոդվածով դատել, անհրաժեշտ է, որ այն գործողությունը, ինչի համար իրեն դատում են, լինի հանցագործություն այդ գործողության պահին եւ գործի նաեւ քննության ժամանակ:

Փորձ է արվում ասել, որ այսօր գործող 300.1 հոդվածն իրականում 2008-ին գործող 300 հոդվածի մի կտորը վերցրել, առանձնացրել, սարքել են առանձին հանցագործություն: 300 հոդվածը հանցագործություն չի եղել եւ չէր կարող կիրառվել, որովհետեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Համերբերգն ասել է՝ այս հոդվածն այնպես է գրված, որ մարդը կարդում, չի հասկանում՝ ինչ անի, ինչ չանի: Հետեւաբար, այն չի կարող համարվել գործող հոդված, ինքը կա, բայց ինքը չկա»,-հայտարարեց Քոչարյանի պաշտպանը»

Նա նաեւ հարց ուղղեց՝ կոնկրետ ի՞նչ չի կարելի անել, որպեսզի ընկնենք «սահմանադրական կարգի տապալման» հոդվածի տակ. «Հենց դրա համար էլ դիմել ենք ՍԴ, իսկ ՍԴ-ն էլ իր հերթին դիմել է ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով, որ տեսնենք՝ այս տեքստը հստակ է, թե ոչ:

300.1 հոդվածը 300 հոդվածի հետ ոչ մի առնչություն չունի: Նախկին տեքստում ասվում էր «իշխանությունը յուրացնելը», որի եղանակներից մեկը սահմանադրական կարգը տապալելն է: Այսինքն հանցագործությունը իշխանության յուրացումն էր, իսկ սահմանադրական կարգը տապալելը դրա եղանակներից մեկը»:

Օրբելյանը հիշեցրեց, որ «7-ի գործո» եւ Նիկոլ Փաշինյանի գործով դատախազները հրաժարվել են մեղադրանքից, քանի որ համարել են, որ 300.1 հոդվածը նոր հանցակազմ է, չի կարող կիրառվել անցյալի գործողությունների համար:

«Եթե հիմա դատախազությունը այդ մոտեցումը չի պահում, դա խտրական մոտեցման օրինակ է: Ես պնդում եմ, որ ոչ 2008-ին, ոչ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէ: Որովհետեւ այն ժամանակ հոդված չկար, իսկ այսօրվա հոդվածն էլ բանի պետք չի»:

Նա անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահի անձեռնմխելիությանը եւ մեջբերեց Սահմանադրության համապատասխան հոդվածը, որտեղ նշված է, որ «նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հեռո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար. «Արտակարգ դրության մասին հրամանագիր ստորագրելը ոչ ոք չի կարող ասել, որ նախագահի լիազորություններից բխող գործողություն չէ:

Այս գործը պետք է նաեւ կարճվի նաեւ դատավարական կոպտագույն խախտումների պատճառով: Եթե կոպտագույն խախտումներ են կատարվում, չի կարող քրգործը շարունակվել: Չի կարող անմեղության կանխավարկածի խախտումով գործն ունենա արդար դատաքննության ավարտ: Անմեղության կարխավարկածի խախտումը հաստատվել է դատարանի որոշմամբ: Հիմա էլ պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվում է: «Մենք ունենք նաեւ ճնշումներ դատարանների վրա, գաղտնալսումների օրինակ, դատարանների շրջափակում, հրապարակային ելույթներում ուղղակի մեղադրանքներ այն դատավորների, որոնք համարձակվում են որոշումներ կայացնել, սոցցանցերում հանրային ճնշումներ, եւ ԱԱԾ-ն մյուս իրավապահ մարմինները փորձ չեն անում գտնել այդ մարդկանց».- ընդգծեց պաշտպանը:

Իր խոսքի վերջում, Օրբելյանը ցուցադրեց հայտնի գաղտնալսումը Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի, ինչպես նաեւ Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ հավելելով, որ որեւէ այլ երկրում նման գաղտնալսումից հետո այդ պաշտոնատար անձինք դիմում կգրեին ու կմոռանային պաշտոն ունենալու մասին: Նույնիսկ կարող էին նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցվել:

դիտվել է 2914 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից