Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


Հրապարակվել են կորոնավիրուսի առաջին զոհի դիահերձման արդյունքները

Shantnews.am-ը գրում է․ Կորոնավիրուսի առաջին զոհը՝ Ուհան քաղաքի բնակիչ 85-ամյա տղամարդը հունվարի 1-ին հոսպիտալացվել է ուղեղային կաթվածով: Սկզբնապես հիվանդը չուներ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ: Բայց բուժման 10-րդ օրը նա ունեցել է բարձր ջերմություն և կոկորդում առաջացել է քոր: Համակարգչային տոմոգրաֆիան երկու թոքերում ցույց է տվել վարակային օջախների առկայություն: Հոսպիտալացումից հետո 13-րդ օրը հիվանդի մոտ հաստատվել է COVID-2019. թեստը տվել է դրական արդյունք: Հիվանդը մահացել է 28-րդ օրը՝ թոքաբորբի և շնչառական անբավարարության պատճառով:

Դիահերձումը ցույց է տվել, որ «բնորոշ բորբոքային ռեակցիան օդուղիների խորքային հատվածների և թոքային ալվեոլների վնասումն է»: Դա պայմանավորված է նոր կորոնավիրուսով առաջացած թոքաբորբով: Մասնագետները նշել են, որ պաթոլոգիայի նշանները, որոնք հայտնվել են հիվանդի թոքերում, նման էին SARS – ի կամ MERS- ի թոքաբորբերի դեպքերին:

Չինացի մասնագետների զեկույցում նշված է, որ վիրուսի ազդեցությունը ներքին օրգանների վրա բժիշկները դեռ չեն կարող պարզել:

դիտվել է 195594 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից