Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Մայիս / 2020


30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկաց տներ

Քաղաքագետ Գագիկ Համբարյան իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մեկ շաբաթ առաջ Երևանում մամլո ասուլիսի ժամանակ կանխատեսել էի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր պատրվակներով տնետուն է ընկնելու, բայց իրականում "Այո"-ի քարոզչությամբ է զբաղվելու... Առաջին փորձերը կատարվեցին "գիրք նվիրելու" օրվա շրջանակներում...


Իսկ հիմա, երբ երեկ ձախողվեց ՍԴ դատավորների "Կաշառք՝ հրաժարականի դիմաց" օպերացիան, ՀՀ վարչապետը որոշեց կրկին տնետուն ընկնելու PR քայլը վերսկսել...


Այս քայլի պրիմիտիվությունը նրանում է, որ պարոն վարչապետի և "այո"-ի գովազդով զբաղվողներն այնպես են ներկայացնում, որ Փաշինյանը ում տուն գնում է բոլորը նրա կողմնակիցներ ու երկրպագուներ են...Դեռ մեկը չեղավ, որ Փաշինյանին սուր հարցեր ուղղի և բացահայտի վերջինիս կողմից չիրականացված խոստումները, որոնք կյանքի կոչելու համար երկար ժամանակ պետք չէր... Որևէ մեկը դեռ չի քննադատել վարչապետին իր հետ հանդիպման ժամանակ, որն ուղղակի ծիծաղելի է...Փաշինյանը փորձում է համոզել բոլորին, որ իր բարձրաձայնած "ժողովուրդը" իր հետ է...


Կամ որևէ բանիմաց մեկը պատկերացնում է, որ 30-ից ավել թիկնապահներով, 12 մեքենայով շրջող, դիպուկահարներով շրջապատված Նիկոլ Փաշինյանը, որին մոտենալ հնարավոր չէ, կարող է, հենց այնպես՝ առանց երաշխիքների, գնալ ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկի տուն...
Ո՞ւմ են իշխանությունները միամիտի տեղը դրել...


Համոզված եմ, այն ընտանիքները ուր այցելում է պարոն վարչապետն ԱԱԾ-ի կողմից ստուգված են իրենց "լոյալության" պահով, իսկ վարչապետի թիկնազորն էլ Փաշինյանի "միամիտ" այցից առաջ համապատասխան գործողություններ իրականացրած կլինի և՛ համապատասխան բնակարանում, և՛ տարածքում...
Հետաքրքիր է, Գյումրի այցելելիս պարոն Փաշինյանը կարո՞ղ է "միամտաբար" մեր տուն էլ գա...Համապատասխան կառույցները շատ վաղուց են ինձ գաղտնալսում և հետևում...Մեծ աշխատանք չի պահանջվի իմ ով լինելը բացահայտելու համար...Բավական հարցեր ունեմ իրեն տալու...


Հ.Գ. Վարչապետի PR-ով զբաղվողները շատ պրիմիտիվ են ու նրանց մոտ այնպիսի տպավորություն է, որ միայն գործ ունեն անկիրթ և "պողոսացված" մասսայի հետ...


"Հեծանիվով գործի գնալը", "Փաշինյանները կուկուռուզ են ուտում Դիլիջանի ոլորաններում", "Փաշինյանների փախուստը կառավարական ամառանոցից", "Անհայտ երեխայի պաչիկը վարչապետի հետ կառավարության շենքի մոտ ", "Քծնագրիչը" և այլ օպերացիաները դրա վառ օրինակներն են...

դիտվել է 13951 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից