Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Ապրիլ / 2020


Դանակահարություն «Արաբկիրի հումանիտար քոլեջ»-ի բակում. 21–ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 14 խումբը «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա:

Ինչպես հայտնում է ֆոտոռլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Սամվել Զ.-ն է, ով մարմնական վնասվածքը ստացել է «Արաբկիրի հումանիտար քոլեջ»-ում:


Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Արաբկիրի ոստիկանները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում նշված քոլեջի մոտ անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչներ, 23-ամյա Ռաֆայել Մ.-ն, 18-ամյա Արմեն Մ.-ն, և ևս մեկ հոգի վիճաբանել են Սամվել Զ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, իսկ նրանցից մեկը սուր կտրող –ծակող առարկայով հարվածել է վերջինիս աջ կրծքավանդակին:

Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ Ռաֆայել Մ.-ն ներկայացել է ոստիկանություն: Արաբկիրի ոստիկանները Նաիրի Զարյան փողոցի 3-րդ շենքի բակում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը:

Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Արմեն Մ-ին և երրորդ անձի իքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

դիտվել է 4353 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից