Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Ողբերգական դեպք Գյումրիում. կինը տանը զույգ որդի է ունեցել, նրանք մահացած են ծնվել


Գյումրիում այսօր շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկը, որպեսզի օգնություն ցույց տա մոտ 35 տարեկան մի ծննդկանի։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ բժիշկները տեղում պարզել են, որ կինը տնային պայմաններում ծննդաբերել է։ Արական սեռի պտուղը մահացած է եղել։ Կնոջն անմիջապես տեղափոխել են Գյումրու Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց։


Բժշկական միջամտության արդյունքում կնոջ արգանդից դուրս է բերվել արական սեռի ևս մեկ պտուղ, որը նույնպես մահացած է եղել։ Հիվանդանոց են եկել իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, որոնք պարզում են տեղի ունեցած ողբերգական դեպքի մանրամասները։

Ըստ որոշ լուրերի՝ իրավապահներին դեռ չի հաջողվել զրուցել կնոջ հետ, քանի որ նա ֆիզիկապես չի կարողացել ներկայացնել կատարվածի մանրամասները։

դիտվել է 28904 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից