Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
21 / Սեպտեմբեր / 2020


Փաշինյանի նախկին խոսնակի կայքերի ֆինանսավորման թելերը տանում են դեպի Սամվել Ալեքսանյան


Փաստինֆոն գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը երկու կայք է հիմնել՝ NewArmenia.am և 365news.am: Կայքերի ընթացիկ համակարգմամբ զբաղվում է նրա դուստրը, իսկ ինքը՝ Կարապետյանը ֆինանսական հարցերն է լուծում:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս երկու կայքերի ֆինանսավորումն իրականցնում է նախկին օլիգարխ, ներկայումս իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող Սամվել Ալեքսանյանը: Yerevan.Today-ը երեկ հայտնել է, որ Վլադիմիր Կարապետյանը դիմել է Սամվել Ալեքսանայնին, որպեսզի 2 միլիոնանոց փաթեթով համագործակցի կայքերի հետ, բայց այս պահին գործարքը կայացել է պահանջած թվի տասը տոսկով:

Վլադիմիր Կարապետյանը չի հերքել, որ իր դուստրն է զբաղվում կայքերի համակարգմամբ և հորդորել է կապ հաստատել վերջինիս հետ: Իսկ Սամվել Ալեքսանյանի կողմից ֆինանսավորվելու մասին ասել է. «Ես այնքա՜ն ուրախ եմ, որ դուք այդքան խորությամբ տիրապետում եք այս կամ ուրիշ կայքերի ներքին խոհանոցին։ Շատ լավ, դուք բավականին ուշադիր հետևում եք, և ես ձեզ հաջողություն եմ մաղթում այդ կայքերի և մյուս կայքերի ուսումնասիրության գործում։

Իսկ Սամվել Ալեքսանյանի մասով ասեմ՝ չի համապատասխանում իրականությանը»: Վերջինս այդպես էլ չի հստակեցրել, թե Ալեքսանյանի մասով ո՞ր դիտարկումը չի համապատասխանում իրականությանը. այն որ ինքը 2 միլիոն է պահանջել, թե՞ որ միայն տասը տոկոսն է սացել: Ինչևէ անկախ հերքումներից, լրատվական շրջանակները պնդում են, որ այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

Հավելենք, որ նախկին խոսնակի կայքը զբաղվում է հիմնականում իշխանության ընդդիմախոսների դեմ հոդվածներ հրապարկելով և սպասարկելու է տարբեր թեմաների շուրջ «իմքայլականների» տեսակետի հանրայնացմանը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 4946 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից