Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Ապրիլ / 2020


Քոչարյանի թիմն այսօր կհավաքվի. մարտի 1-ով նոր տեսանյութեր կան

«ՀՐԱՊԱՐԱԿ» թերթը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբն այսօր «Էրեբունի պլազայում» կազմակերպել է «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսը, որի ընթացքում կներկայացվեն նյութեր, որոնք մինչ այժմ չեն ներկայացվել։

Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու են եւ զեկույցներով են հանդես գալու փաստաբաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Սարգիս Գրիգորյանը։ Կլինեն նաեւ այլ բանախոսներ, որոնք կխոսեն քաղաքական թեմաներով։ Արամ Օրբելյանն ասաց, որ իր տեղեկությամբ՝ Մարտի 1-ի իրադարձություններից նոր տեսանյութեր կան, որոնց մի մասը համացանցում արդեն ցուցադրվել է, այնտեղ երեւում է, թե ինչպես են ցուցարարները մարտական զենքով կրակում, դրանք այսօր կցուցադրվեն։

«Բացի դրանից, քննարկելու են «Վիքիլիքսի» նյութերը եւ դրանց ազդեցությունն էդ պրոցեսի վրա, փաստաբաններն էլ ներկայացնելու են հարցեր, այդ թվում՝ զորքի օգտագործման օրինականության, ՀՀ Քրեական օրենսգրքի 300 եւ 300.1 հոդվածները, անձեռնմխելիության հետ կապված օրենքները, թե ինչու պետք է գործը կարճվի եւ այլն»,- ասաց նա։ Մասնագետները ներկայացնելու են նաեւ Մարտի 1-ի գործում փաստերի խեղաթյուրման հետ կապված հարցերը։

դիտվել է 4828 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից