Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով զինծառայողի կյանքին ու առողջությանը հասցված վնասը կփոխհատուցվի

 «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով է հանդես եկել կառավարությունը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրել է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման շարքում առաջարկվում է ներառել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը:

«Քանի որ ԶՈՒ գործողությունների ժամանակ ստեղծվում են իրավիճակներ, երբ զինծառայողները չեն մասնակցում մարտական գործողությունների, չեն կատարում մարտական առաջադրանք, սակայն հակառակորդի հեռահար հրետակոծության կամ այլ պատճառներով նրա առողջությանը պատճառվում է վնաս: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը չի ապահովում սոցիալական առումով ապահով վիճակ»,- ասել է նա:

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվել է. «Ի՞նչ կարգի փոխհատուցման մասին ենք խոսում, ո՞ր կարգի վնասվածքներն են փոխհատուցվում և նախկին դեպքերը մտնո՞ւմ են կարգավորումների մեջ»: «Նույն ձևաչափն է գործելու: Եթե հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում է եղել, ապա դասվում է փոխհատուցման ենթակա դեպքերի ցանկում»,- պարզաբանել է նա: 

դիտվել է 10704 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից