Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հունիս / 2021


Ջալալ Հարությունյանը խարիզմատիկ կերպար է. Քոչարյան

Ջալալ Հարությունյանն, ով Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել, խարիզմատիկ կերպար է, այդպիսի կերպարները շատ անհրաժեշտ են մեր բանակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով ԱՀ ՊԲ-ում կադրային փոփոխություններին:


«Հիշեք՝ 90-ականներին մենք ունեցել ենք խարիզմատիկ զինվորական ղեկավարներ՝ Մոնթե Մելքոնյան, գեներալ Իվանյան և մյուսները: Բոլորը լեգենդար են, այն ժամանակ բոլոր հերոսները իրենց հերոսական կեցվածքը նվիրել են մեր հաղթանակներին, մեկը ստացել է հերոսի շքանշան, մեկը չի ստացել, բայց Եռաբլուրում թաղված մեր բոլոր ընկերները հերոսներ են, անկասկած»,-ասաց Քոչարյանը:

Քոչարյանն ասաց, որ Ջալալ Հարությունյանի կերպարը կարևոր դրսևորում է ունեցել Ապրիլյան պատերազմի ժամանակ, իսկ ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Կարեն Աբրահամյանն իր ինտելեկտուալ կարողություններով դեռ բանակում մեծ անելիքներ կունենա: Նրա փոխարինումը վերջին դեպքերի ազդեցության տակ եղավ:

դիտվել է 27719 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից