Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Մահացել Է Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը

Մոսկվայում մահացել Է ավիակոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը, որը նախագծել Է Սու-34 բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ավիաշինական ճյուղի մի աղբյուր:

«Փետրվարի 27-ին կյանքի 85-րդ տարում վախճանվել Է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոս, Սու-34-ի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Հուղարկավորության օրն ու վայրն այս պաին հայտնի չեն: «Սուխոյի» կայքի տվյալներով՝ Ռոլան Մարտիրոսովը Սուխոյ փորձնա-կոնստրուկտորական բյուրո Է եկել 1959 թվականին Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո:

Անցել Է ինժեներից մինչեւ գլխավոր կոնստրուկտորի ուղին, մեծ ավանդ Է ներդրել Սու-7ԲԿԼ, Սու-15, Տ-4, Սու-24, Սու-24Մ եւ Սու-27 ինքնաթիռների մշակման եւ սերիական թողարկման բնագավառում: Նրա ղեկավարությամբ մշակվել եւ իրականացվել են Սու-34-ի հիմնական տեխնիկական լուծումները: Այդ տիպի ինքնաթիռներով ՌԴ-ի ռազմաօդային ուժերի օդաչուները սահմանել են յոթ համաշխարհային ռեկորդ, որոնք մինչ օրս չեն գերազանցվել, հայտարարում են «Սուխոյ»-ում: Կյանքի վերջին տարիներին Մարտիրոսովը մշակում Էր Սու-34-ի հետագա տեխնիկական բարելավումները:

դիտվել է 5680 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից