Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
13 / Օգոստոս / 2020


Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. «06»-ի վարորդը, տեղում մահացել է, ավտոմեքենայից դուրս է ընկել

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 11։50-ի սահմաններում Մխչյան գյուղի Երևանյան խճուղում բախվել են BMW մակնիշի 35 MT 629 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 159 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «06»-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mitsubishi Chariot մակնիշի 36 QD 374 համարանիշի ավտոմեքենային։


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Արմեն Միքայելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Այս պահին վթարի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և քննչական վարչության պետի տեղակալ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Սաֆարյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գտնվող «Առլանդա» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ովքեր նաև հոգեբանական օգնություն են ցուցաբերել BMW-ի վարորդին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 11983 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից