Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Զինծառայողի մոտ 4 հեռախոս են հայտնաբերել, սմարթֆոնները զորամասերում արգելված են. Գաբրիել Բալայան

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հորդորում է ոչ միայն զինվորներին, այլ նաև նրանց ծնողներին՝ սմարթֆոններ չուղարկել Զինված ուժեր:

Բալայանն այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Սմարթֆոնները Զինված ուժերում արգելված են ոչ միայն բարոյահոգեբանական մթնոլորտի, այլ նաև զուտ անձնակազմի անվտանգության ապահովման առումով: Մենք հիմա այդ ամենը խստացրել ենք, և վերջին օրերին սմարթֆոններ են հայտնաբերվել զինծառայողների մոտ, դրանք վերցվել և հանձնվել են հարազատներին»,-ասաց Բալայանը:

Նա շեշտեց՝ հասարակութունը պետք է գիտակցմամբ մոտենա, երբեմն լինում է, որ տեսակցության ժամանակ զինվորները հարազատներին են հանձնում սմարթֆոնը, սակայն հետո նորից ինչ-որ ճանապարհով փորձում են մտցնել զորամաս: Բալայանը նշեց՝ իսկ երբ դրա համար զինվորը տույժի է ենթարկվում, որոշ ծնողներ դիմում են մեդիային, բողոքում: «Եղել է՝ միջնորդություններ են ներկայացվել, որ զինծառայողը տույժի չենթարկվի արգելված արարք կատարելու համար: Օրինակ՝ մեկ զինծառայողի մոտ վերջերս 4 հեռախոս էր հայտնաբերվել: Ամեն ինչ պետք է օրինական լինի»,- ընդգծեց պաշտպանության փոխնախարարը:

դիտվել է 68308 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից