Խոզի միսը՝ սնկով և կարմիր պղպեղով. ձեր սիրելի տղամարդուն դուր կգա

Բաղադրիչներ.
խոզի միս – 200 գ,
սունկ – 2-3 հատ,
կարմիր պղպեղ – 1 հատ,
ձու – 1 հատ, պաքսիմատ։
աղ, պղպեղ,
բուսայուղ,
լոլիկի սոուս
Խոզի միսը համեմել աղով, սպիտակ պղպեղով:
Թասի մեջ ձու կոտրել, առանձին ափսեի մեջ պաքսիմատ լցնել։
Մսի կտորը թաթախել ձվի մեջ, ապա պաքսիմատապատել այն:
Թավայի մեջ բուսայուղ լցնել:
Միսը տապակել այնքան, որ կեղև ստանա, բայց լիովին չտապակվի:
Ապա հանել թավայից, վրան քսել լոլիկի սոուս:
Սունկը բարակ շերտատել, կարմիր պղպեղը բարակ օղակներով կտրատել: Մսի շերտի վրա դնել սունկի կտորները, վրան՝ պղպեղը:
180 աստիճան տաք ջեռոցում եփել մոտ 10 րոպե:
Զարդարել մաղադանոսի ճյուղերով, պղպեղի և սունկի շերտիկներով:
Բարի ախորժակ