Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Օգոստոս / 2020


Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում եւ Լիտվայում

Բելառուսի առողջապահության նախարարությունը փետրվարի 28-ին հայտնել Է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին: Վարակակիրն Իրանի քաղաքացի Է։


«Բելառուսում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հայտնում ենք, որ փետրվարի 27-ին Համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի հանրապետական գիտագործնական կենտրոնում անցկացված թեստերը ցույց են տվել COVID-2019 կորոնավիրուսի առկայությունն իրանցի մի ուսանողի մոտ»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Լիտվայի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել Է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Համապատասխան հաղորդումը փետրվարի 28-ին հրապարակվել Է գերատեսչության պաշտոնական կայքում:

Վիրուսը հայտնաբերվել Է մի կնոջ մոտ, որը փետրվարի 24-ին վերադարձել Է Վերոնայից: Ներկայում նա գտնվում Է Շաուլյայ քաղաքի հիվանդանոցում, հա-որդել Է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 5219 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից