Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Սեպտեմբեր / 2020


Վլադիմիր Կարապետյանը՝ ռեստորանների ու իր նորաբաց կայքերի մասին

ՀՀ վարչապետի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքել է, թե Երևանի Սարյան փողոցի վրա ռեստորան ունի և նույնատիպ մեկն էլ բացել է Վրաստանում՝ մասնավորապես ասելով․ «Որևէ ռեստորանի, այդ թվում՝ «Ոսկեվազի» մասին տեղեկություները չեն համապատասխանում իրականությանը։ «Ոսկեվազի» տնօրենը հայտնի է՝ ով է, ովքեր են սեփականատերերը, իրեն դիմեք, և ամեն ինչ պարզ կդառնա»։

Yerevan Today-ն է գրում և նշում, որ դիտարկմանը, թե ասում են, որ Հովհաննես Ազոյանի հետ համատեղությամբ է հիմնել ու գործարկում ռեստորանը, Կարապետյանը պատասխանել է․ «Դե մի հատ ճշտեք իրենից և կհամոզվեք որ չի համապատասխանում իրականությանը, որևէ գաղտնիք չի կարող լինել էս դարում»։

Կարապետյանը հերքել է նաեւ, որ տվյալ տարածքի երրորդ հարկն էլ վարձել է իր նորաբաց՝ NewArmenia.am կայքի գրասենյակի համար․ «Ես որևէ առնչություն չունեմ Ձեր նշած տարածքների, այդ թվում՝ «Ոսկեվազի» հետ»։

Հարցերին, թե ինչպես է պնդում, որ առնչություն չունի, երբ նրա դուստրը՝ Տաթևիկն է հենց այդ հասցեում գործող բիզնեսը, երկու նորաբաց կայքերի (NewArmenia.am և 365news.am) աշխատանքը համակարգում կամ որտեղից 22-23 ամյա դստերն այդքան մեծ գումար, որ կարողանա երկու քաղաքական կայք հիմնադրել և այդքան բարձր աշխատավարձով լրագրողական մեծ խմբեր պահել, Կարապետյանը չի մեկնաբանել․ «Ինձ հարցեր եք տալիս, որոնց ես չեմ կարողանում պատասխանել։ Խնդրում եմ դստերս հետ խոսեք, կոչ եմ անում՝ խոսեք Տաթևիկի հետ»։

«Ես այնքա՜ն ուրախ եմ, որ դուք այդքան խորությամբ տիրապետում եք այս կամ ուրիշ կայքերի ներքին խոհանոցին։ Շատ լավ, դուք բավականին ուշադիր հետևում եք, և ես ձեզ հաջողություն եմ մաղթում այդ կայքերի և մյուս կայքերի ուսումնասիրության գործում։ Իսկ Սամվել Ալեքսանյանի մասով ասեմ՝ չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ճիշտ է, որ անձամբ է զբաղվում ֆինանսական հարցերով և դիմել է Սամվել Ալեքսանայնին, որպեսզի 2 մլն-անոց փաթեթով համագործակցի իր կայքերի հետ, ինչի տասը տոկոսին է նա համաձայնել գործարք անել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 6393 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից