Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հուլիս / 2022


Բակո Սահակյանն Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին նվիրված խորհրդակցություն է հրավիրել

 

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից:

Զեկույցներով հանդես են եկել խորհրդակցությանը մասնակցող առողջապահության եւ մյուս համապատասխան ոլորտների ղեկավարները՝ անդրադարձ կատարելով հանրապետությունում վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող եւ նախատեսվող աշխատանքներին:


Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին:

Խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին:

Նախագահն ընդգծել է, որ այս ընտրություններն ունեն չափազանց կարեւոր համապետական նշանակություն եւ, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտում: Բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

դիտվել է 5805 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից