Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Ապրիլ / 2020


Ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներն ու ավտոլվացման կետի աշխատակիցը


Ծեծկռտուք Երևանում. «Խաղողի վազ« ռեստորանային համալիրի մոտ ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներն ու ավտոլվացման կետի ավտոլվացողը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:

Ժամը 21:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում գործող «Խաղողի վազ» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության բաժանմունքների, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները պարզել են, որ նույն օրը նշված ռեստորանային համալիրի մոտ, դեռևս չպարզած անձը հարվածել է Երևանի բնակիչներ, 30-ամյա Անդրանիկ Մ.-ի, 28-ամյա Արթուր Գ.-ի, 30-ամյա Արման Գ.-ի և Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ղևոնդ Օ.-ի մարմնի տարբեր մասերին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Մ.-ն աշխատում է ավտոլվացման կետերից մեկում՝ որպես ավտոլվացող, Արման Գ.-ն, Արթուր Գ.-ն և Ղևոնդ Օ.-ն աշխատում են «Ծիրան« սուպերմարկետում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

դիտվել է 16113 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից