Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
27 / Նոյեմբեր / 2020


Արարատի մարզի 2 բնակիչ Աղավնաձոր գյուղի առևտրի սրահներ են մտել և գումար գողացել

Փետրվարի 20-ին՝ ժամը 08։50-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդվել էր, որ գիշերը, մուտքի դռան կախովի փականի օղը կտրելով, Աղավնաձոր գյուղի առևտրի մի սրահից գողացել են 220.000 դրամ:

Նույն օրը Աղավնաձորի մի շարք առևտրի սրահներից գողությունների վերաբերյալ ստացվել են նաև այլ ահազանգեր:

Մասնավորապես, մի առևտրի սրահից գողացել էին 40.000 դրամ, մեկ այլ սրահից՝ 80.000 դրամ: Նույն գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը բացելով, մի առևտրի սրահից գողացել էին 60.000 դրամ, հիշողության կրիչ և բջջային հեռախոսի լիցքավորման լարեր, ապա նույն եղանակով մուտք գործելով մեկ այլ առևտրի սրահ՝ գողացել էին 70.000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ին պարզվել է, որ գողություններն արել են Արարատի մարզի երկու բնակիչ, որոնք բերման են ենթարկվել Եղեգնաձորի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն: 

դիտվել է 40408 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից