Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Հոկտեմբեր / 2020


Մահացել է Երևանի կոնյակի գործարանի նախկին տնօրենը (լուսանկար)

Նախօրեին երեկոյան Ֆրանսիայում 74 տարեկանում մահացել է Պիեռ Լառեչը՝ Երևանի կոնյակի գործարանի 1998-2005թթ նախագահն ու գլխավոր տնօրենը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Երեկ երեկոյան Ֆրանսիայում 74 տարեկանում մահացել է Պիեռ Լառեչը՝ Երևանի կոնյակի գործարանի 1998-2005թթ նախագահն ու գլխավոր տնօրենը։ Պիեռը Հայաստանի և Արցախի մեծագույն բարեկամն էր։ Արժանացել էր պետական պարգևների ու շքանշանների։

Նրա ամենակարևոր գործը կոնյակագործության ասպարեզում հայկական կոնյակի իդենտիֆիկացումն էր։ Նրա գլխավորությամբ հանճարեղ որոշում ընդունվեց հայկական կոնյակի ստանդարտ ընդունելու մասին։ Մենք հրաժարվեցինք խորհրդային ГОСТ-13471 ստանդարտից, սահմանեցինք մերը առ այն, որ հայկական կոնյակ է այն ալկոհոլը, որը ստացված է հայկական խաղողից և շշալցված է Հայաստանում։

Այս քայլի շնորհիվ ՌԴ-ում, Ուկրաինայում հայկական կոնյակի անվան տակ արտադրվող ֆալշը 1-2 շաբաթում շուկայից դուրս մղվեց։ Կանաչ ճանապարհ բացվեց ոչ միայն ԵԿԳ, այլև ՀՀ-ում գտնվող մյուս կոնյակի գործարանների արտադրանքի համար։ 1999-2005 թթ ԵԿԳ կոնյակի արտահանման ծավալներն աճեցին 4.5 անգամ (1 մլն լիտրից 4.7), գործարանը 1.5 մլն դոլար վնասից ստացավ 25 մլն դոլար շահույթ, միջին աշխատավարձը գործարանում աճեց 7 անգամ։

ԵԿԳ-ն ՀՀ-ում առաջիններից էր, որ բոլոր աշխատողների համար մտցրեց բժշկական ապահովագրություն։ Այդ քաղաքականությունից մեծապես շահեցին բոլոր կոնյակի գործարանները։ Նրանց վաճառքները ՌԴ-ում կտրուկ ավելացան։ Շուտով, սակայն, ագահությունը մեզ խեղդեց։ 2012-ի կոնյակի մասին նոր անկապ օրենսդրությամբ թույլատրվեց կոնյակին խառնել որոշակի քանակի սպիրտ։ Ամեն ինչ սկսեց վարի գնալ։ Շատ գործարաններ (բացառությամբ 1-2-ի) սկսեցին խաղողից ստացված դիստիլյատի փոխարեն ռեկտիֆիկատ շշալցնել՝ գույն տալով։

Կա կարճ էֆֆեկտ։ Բայց ի՞նչքան կարելի է սպառողին խաբել։ Մինչև կյանքի վերջին օրը Լառեչը պայքարում էր սրա դեմ։ Ասում էր, անարդար արտադրողների ու կառավարության որոշ անդամների անշնորհք վարվելակերպի պատճառով հայկական կոնյակը կորցնելու է իր իդենտիկությունը։ Օրվա իրադարձություններն, ավաղ, դրա վկայությունն են։ Գնաս բարով սիրելի ընկեր։

դիտվել է 13958 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից