Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Պատրաստում ենք «Լուլա-քաբաբ»

Լուլա-քաբաբ

Բաղադրիչները

Տավարի յուղոտ միս- 500գր.

Խոզի ճարպ-100գր.

Գլուխ սոխ- 200գր.

Ձվի դեղնուց-1 հատ

Թարմ կանաչի-1 կապ

Աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստումը

Տավարի միսը, խոզի ճարպը, սոխը և կանաչին 2 անգամ անցկացնել մսաղացով: Պատրաստված զանգվածի մեջ ավելացնել դեղնուցը, համեմունքը և լավ խառնել: Այնուհետև զանգվածը պետք է ծեծել սեղանի վրա:

Հետո բաժանել մասերի և դրանից փոքրիկ երշիկներ պատրաստել:

Երշիկներն անցկացնել փոքրիկ շամփուրների  վրա և տեղավորել կրակակալի կամ ջեռոցի ցանցի վրա:

Ցանցի տակ դնել ջեռոցի կաղապարը, որպեսզի յուղը թափվի կաղապարի մեջ: Ջեռոցը տաքացնել մինչև 250 աստիճան և միսը տապակել 15 րոպե մի կողմից, 5 րոպե՝ մյուս կողմից:

Բարի ախորժակ…

 

դիտվել է 9168 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից