Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Ապրիլ / 2020


Նոր մանրամասներ Բարեկամավանի դպրոցում կրակոցներ արձակելու դեպքից

Տավուշի մարզի Բարեկամավան բնակավայրի միջնակարգ դպրոց երեկ՝ փետրվարի 26-ին, երկար դասամիջոցի ընթացքում մի քաղաքացի մտել է դպրոց եւ պատմության դասասենյակում աշակերտների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետեւանքով վնասվել է դասասենյակի պատուհանի ապակին։

ArmDaily.am-ի հետ զրույցում Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ 21-ամյա Գեղամը, ում կողմից արձակվել է կրակոցը, բանակում չի ծառայել։ «Պատճառը չգիտեմ, թե ինչու է ազատվել, հնարավոր է, որ ինչ որ խնդիր ունի առողջականի հետ կապված։ Առաջին դեպքն է, որ նման բան է անում։ Ինքը խելոք ապրող երեխա է, ուղղակի չգիտեմ այդ պահն մտքով ինչ է անցել»։


Անդրադառնալով Գեղամի ընտանիքի և սոցիալական վիճակի մասին հարցին՝ Միքայելյանը նշեց. «Սովորական ապրող ընտանիք է, մի քույր ունի, ամուսնացած է, հայրը ժամանակին հոգեմետ դեղեր է օգտագործելուց եղել, գրանցված է եղել հիվանդանոցում»։

Հարցին՝ դեպքից հետո տղայի հետ զրուցե՞լ եք՝ համայնքապետը ասաց. «Հա զրուցել եմ, ինքը չի գիտակցել թե դա ինչ է, ուղղակի տարել է, որ երեխաներին ցույց տա ու էդպես կրակել է պատահական»։

Համայնքապետը նշեց, որ զենքը գտել է իրենց տանից. «Պապիկից մնացած ինքնաշեն ատրճանակ է եղել»։

Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը մեզ հետ զրույցում ասաց որ դեպքի հետևանքով որևէ մեկը չի տուժել. «Փոքր դպրոց է, փոքր գյուղ, ընդամենը 16 աշակերտ ունեք, գյուղում ոչ մի զբաղմունք չկա երիտասարդների համար, գյուղի միակ թե կրթօջախ է, թե հանգստի վայր է, այս դպրոցն է։ Մեր շրջանավարտն է, ինքը բանակից ազատված երեխա է, մի քիչ մտավոր խնդիրներ ունի։ Ծնողները տան չեն եղել, հայրը Ռուսաստան է գնացել, մայրը Երևանում թոռնիկ է ունեցել, գնացել է տեսնելու, Գեղամը գնացել տանը ինչ որ բան է փնտրել ու 9 տարի առաջ մահացած պապիկի ինքնաշեն զենքն է գտել։ Ես որ տեսա զենքը, մտածեցի խաղալիք է, հին ժանգոտած զենք էր»։

Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ Ազատյանը նշեց, որ տղան դպրոցական ընկերներ ունի. «Բերել է, որ ցույց տա ընկերներին, ու նաև տղաներին հարցնի, թե դա ինչ է ու հնարավոր է դրանով կրակել թե ոչ։ Դասամիջոց էր, եկել պատմության դասարան է մտել, 11-րդ դասարանի 2 տղա ու մի քանի ցածր դասարանի երեխաներ այդտեղ են եղել, պատահաբար կրակել է, գնդակը վնասել է դասասենյակի պատուհանը»։

Տնօրենը վստահեցրեց, որ տղան որևէ միտում չի ունեցել կրակելու կամ ինչ որ մեկին վնասելու. «Բարեբախտաբար որևէ երեխայի չի կպել։ Դրա նախորդ օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան առթիվ միջոցառում արեցինք, էլի եկել էր, սիրուն նստեց, նայեց, գնաց։ Նա երբեք վատ վարք չի դրսևորել, որ ասենք 20 տարեկան է, ինչու է գալիս դպրոց։ Գեղամը դեպքից հետո շատ վախեցած էր, գույնը գցել էր ու ասաց կներեք ինձ, ես չեմ պատկերացրել, որ դա զենք է ու հնարավոր է կրակի։ Զենքը 5-րդ դասարանի երեխան բերեց ուսուցչանոց, ինձ թվաց խաղալիք է, որովհետև տարիներ առաջ նմանատիպ թմբուկավոր խաղալիքներ կային, դրանցից է»։

Տնօրենը նաև նշեց, որ այս պահին Գեղամը տանն է։

Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասաց. «Փետրվարի 26-ին Բարեկամավան բնակավայր միջնակարգ դպրոցի տնօրենից ահազանգ է ստացվել, որ նույն օրը ժ.11.30-ի սահմաններում դպրոցի նախկին աշակերտը երկար դասմիջոցի ընթացքում մտել է դպրոց և պատմության դասասենյակում աշակերտների ներկայությամբ իր մոտ գտնվող ինքնաշեն ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով վնասել է նույն դասասենյակի պատուհանի ապակին: Նշված անձը հայտնաբերվել է: Ինքնաշեն զենքը վերցվել և ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»:

Աղբյուր՝ ArmDaily.am

 

Կարդացեք նաևԲարեկամավան գյուղում՝ դպրոցում նախկին աշակերտը բոլորի աչքի առաջ կրակոց է արձակել դասասենյակում 

 

դիտվել է 5037 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից