Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀԾԿՀ-ի փետրվարի 27-ի արտահերթ նիստի օրակարգում:

Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2019 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն 19 դեպքերում խախտել է ՀԾԿՀ 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետի պահանջը, համաձայն որի՝ դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը դիմող անձին է ներկայացնում տեխնիկական պայմաններ՝ դիմող անձի կողմից նոր համակարգի կառուցման դեպքում, կամ միակողմանի կնքված միացման պայմանագիր՝ Ընկերության կողմից նոր համակարգի կառուցման դեպքում:


«Խախտել է կանոնների 16-րդ կետի պահանջը՝ դիմող անձանց միակողմանի կնքված միացման պայմանագիր կամ տեխնիկական պայմաններ չներկայացնելով կամ ներկայացնելով կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ, իսկ առնվազն 18 դեպքում դիմող անձինք պատշաճ կերպով չեն ծանուցվել առաջացած խնդիրների մասին»,- նշված է նախագծում:

դիտվել է 1906 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից